Մեր մասին մեծ կարծիքը – Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994) – Armenian

http://australiasaintpaisiosofmyheart.wordpress.com

AUSTRALIA & SAINT PAISIOS OF MY HEART

Magical Forest by Peter Spencer-1

agiokatataxi3.jpg

Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994)

SaintPaisios2.jpg

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/խրատանի-սրբոց/մեր-մասին-մեծ-կարծիքը/

hy

-Գե՛րոնդա, ինչու՞ եմ հեշտությամբ հպարտանում:

-Հեշտությամբ հպարտանալը նշանակում է, թե մեծ կարծիք ունես քո մասին: Հավատում ես, թե ինչ-որ բան ես: Մարդը չի կարող հպարտանալ, եթե չհավատա, թե ինչ-որ բան է {իրենից ներկայացնում}: Հետևաբար, քանի որ հավատում ես, թե ինչ-որ բան ես, հետո ամեն մի փոքր բանով հպարտանում ես հիպերտոնիկների նման. նրանց, երբ մի քիչ նեղվում են, անմիջապես ճնշումն է բարձրանում:

-Գե՛րոնդա, սիրտս նորից սառել է: Ինչու՞ եմ հասնում այս վիճակին:

-Որովհետև գլուխդ թողնում ես առանց ձգելու[1], իսկ ուղեղդ հովերով է տարվում: Ես խցան եմ դնում ու այն ձգում եմ, իսկ դու այն թափում ես: Հիմա կարիք կա, որ մեծ խցան դնենք և այն շատ լավ ձգենք: Գիտե՞ս, Քրիստոսը քեզ որքան կտար, եթե այդ թերությունը չունենայիր: Երբ ուշադիր չենք, սատանան նենգաբար գալիս ու մեր գլուխը ծակում է իր շամփուրով՝ գոռոզությամբ, ու մեզ փուչիկի նման փչում է և օդ բարձրացնում:

-Գե՛րոնդա, մեկը, որ մեծ կարծիք ունի իր մասին, հեշտ չէ, որ ուրիշի միջի լավը տեսնի:

-Այդպես է: Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, հպարտության մշուշի մեջ է մնում և ո՛չ հոգևոր առողջություն ունի, ո՛չ էլ տեսողություն: Հետևաբար, մյուսի շնորհները չի կարող տեսնել: Բայց ինչու՞ մարդն իր մասին մեծ կարծիք ունենա: Ինչպե՞ս են գալու աստվածային մտքերը, եթե դեն չշպրտի իր մասին մեծ կարծիքը: Եթե Քրիստոսը վերցնի պտուտակահանը, պտուտակը մի փոքր ձգի, կասենք, թե անխելքություն է: Ուրեմն էլ ի՞նչ կարծիք ունենաս քո մասին:

Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրենից դուրս է, անխելք: Կարիք կա, որ իջնի ու իջնի, վայրէջք կատարի, որպեսզի ինքն իրեն գտնի: Այլապես ամպերի վրայով կշրջի, իսկ բենզինը զուր տեղը կծախսի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբբացառապես http://www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն բացի http://www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

[1]Սուրբն այստեղ կատակելով օգտագործում է «ξεβίδωτο» բառը: Խոսքը պտուտակը հանելու մասին է (թրգ.):

Մեր մասին մեծ կարծիքը

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s